‘Դպրոցի տանիքում զինամթերք է հայտնաբերվել’

943

Ինչպես արդեն հաղորդել էինք ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ  ժամը 13.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը կազմակերպել դպրոցի աշակերտական և ուսուցչական անձնակազմի տարահանումը, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ և ՓՋ սակրավորական խմբերը: Տեղում հայտնաբերվել է TM-57 տիպի հակատանկային արկ (2 հատ), ամոնիտ (38 հատ), 75 գրամանոց տրոտիլե գլանակներ (12 հատ), ոչ ստանդարտ տրոտիլե գլանակներ (3 հատ), ազդանշանային փամփուշտ (8 հատ), KD8A տիպի ճայթիչ-հրապայթիչ (3 հատ), AK-74 տիպի ինքնաձիգի փամփուշտ (27 հատ), AKM տիպի ինքնաձիգի փամփուշտ (2 հատ) և ТОЗ-8 տիպի ինքնաձիգի փամփուշտ (53 հատ): Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ԶՈՒ սակրավորները, ովքեր զենք-զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նախորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյան. Հայաստանը կնախաստորագրի նաեւ Ասոցացման համաձայնագիրը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանը դեմ է Սիրիային հարված հասցնելուն’