‘Դպրոցների գարնանային արձակուրդները երկարացվել են’

1205

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեսբուքյան էջում գրում է. 

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:

Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Սահմանադրական փոփոխությունները՝ ցմահ իշխելու խնդիր (Տեսանյութ)’