Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ կրկին տեղեկացնելու է երկրի նախագահ Սերջո Մատտարելլային, որ մտադիր է հրաժարական տալ։
Դրագին հայտարարությունն արել է իտալական խորհրդարանում պատգամավորների պալատի առաջ ելույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։ Նիստն սկսվել է վարչապետին ուղղված բուռն ու երկարատև ծափահարություններով։
Անցյալ շաբաթ Դրագին հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանի առաջատար ուժերից մեկը՝ «5 աստղի շարժումը», չէր մասնակցել կառավարությանը վստահության հարցով քվեարկությանը։
Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելլան չէր ընդունել կառավարության ղեկավարի հրաժարականը՝ նրան առաջարկելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը ներկայացնել խորհրդարանում։
Փոխանցում է ria.ru-ն։