‘«Դրախտային դոսիեն»՝ Թրամփի նկատմամբ նոր գրոհի առիթ’

1970

Ամերիկյան մամուլը փորձում է,  այսպես կոչված՝ «Դրախտային դոսիեի» հրապարակումն օգտագործել՝ բացահայտելու Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի և  Ռուսաստանի  կապերը:

Այս անգամ մամուլի հարձակման թիրախ է դարձել ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը:  New York Times-ը նախարարին մեղադրել է «պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխի և Ռուսաստանի նախագահի փեսայի հետ գործարար կապերի մեջ»:

Խոսքը Navigator Holdings նավագնացության ընկերության մասին է, որն զբաղվում է գազի տեղափոխմամբ ռուսաստանյան «Սիբուր» ընկերության համար: Վերջինիս հիմնական բաժնետերերն են նախագահ Պուտինի վաղեմի ընկեր, միլիարդատեր Գենադի Տիմչենկոն և, մամուլի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահի կրտսեր դստեր հետ ամուսնացած Կիրիլ Շամալովը:

Ամերիկյան առևտրի նախարարությունում պարզաբանել են, որ «Սիբուրի» հետ գործարար հարաբերություններն սկսվել են շատ ավելի վաղ, քան երբ Ուիլբուր Ռոսսն ընդգրկվել է Navigator Holdings-ի տնօրենների խորհրդի կազմում: Ընդ որում՝ «Սիբուրը» պատժամիջոցների տակ չէ: Ռուսաստանյան ընկերությունում նաև պարզաբանել են, որ հավասարապես օգտվում են նաև այլ փոխադրողների ծառայություններից:

Փոխանցում է ewronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Ղարաբաղում’
Հաջորդ հոդվածը‘Ռադայի մոտ մեկնարկել է Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը’