‘«Դրախտային փաստաթղթեր». քաղաքական գործիչների և աստղերի օֆշորները’

2408

Հետազոտող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) կիրակի օրը հրապարակել է  քաղաքական գործիչներին և աստղերին մերկացնող՝ 13,5 մլն գաղտնի փաստաթղթերի նոր փաթեթ, որ ստացել է գերմանական Süddeutsche Zeitung  թերթից:

Դրանցում հիշատակվում են՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ընտանիքի անդամները, ԱՄՆ առևտրի նախարար  և, ինչպես պարզվել է՝ Ռուսաստանի խոշորոգույն նավթաքիմիական «Սիբուր» հոլդինգի գործընկեր՝ Navigator հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ Ուիլբուր Ռոսսը, ինչպես նաև՝ երգիչներ Մադոննան և Բորոն, Apply ընկերությունը և այլն:

Փաստաթղթերի ծագումը չի բացահայտվում: «Այն, որ դրանք օրինական են, չի նշանակում, որ դրանք ճիշտ են՝ բարոյական տեսակետից: Մենք ուսումնասիրում ենք այդ փաստաթղթերը և տեսնում ենք, որ անհետացել են միլիարդներ, որոնք պետք է վճարվեին որպես հարկ»,- ասել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Բաստիան Օբերմեյերը:

Նոր օֆշորային սկանդալը կարող է հատկապես խիստ վնասել Մեծ Բրիտանիայի թագուհու հեղինակությանը, հաղորդել է РИА Новости-ն:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ֆինանսավորվում է, մասնավորապես, Ջորջ Սորոսի հիմնադրամներից մեկի կողմից:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածով ձերբակալվել է 11 արքայազն’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի նկատմամբ’