‘
Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում քիչ էր մնում խոշոր անակնկալ գրանցվեր: Պորտուգալիայի հավաքականը՝ Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ չկարողացավ հաղթել Իսրայելի համեստ հավաքականին: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3 եւ այս արդյունքից ավելի շատ գոհ պետք է լինեն հենց պորտուգալացիները:
Հանդիպումը բավական հաջող սկսվեց Պորտուգալիայի հավաքականի համար, որը արդեն 2-րդ րոպեին բացեց հաշիվը:Սակայն հետագայում Իսրայելի հավաքականը հակագրոհների շնորհիվ նախ հավասարեցրեց հաշիվը, ապա հաշվի մեջ առաջ անցավ: 2-րդ խաղակեսի 70-րդ րոպեին իսրայելցիները անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը դարձրեցին 3:1 եւ շատ ծանր դրության մեջ գցեցին պորտուգալացիներին: Միայն դրանից հետո Պորտուգալիան «զարթնեց» եւ գրոհների տարափ տեղաց մրցակցի դարպասին: Սակայն առավելագույնը, ինչ կարողացան անել նրանք, դա պարտությունից խուսափելն էր, ընդ որում, երրորդ գնդակը նրանք խփեցին հանդիպման ավելացված ժամանակահատվածում:
Այս ոչ-ոքին իսկական նվեր էր Ռուսաստանի հավաքականի համար, քանի որ Պորտուգալիայի եւ Իսրայելի թիմերն վաստակեցին 8-ական միավոր եւ կիսում են 2-3-րդ տեղերը, մինչդեռ ռուսները ունեն 12 միավոր եւ դեռ մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել: Ի դեպ, նշենք, որ Ռուսաստանը այսօր պետք է հանդիպեր Հյուսիսային Իռլանդիայի հետ, սակայն Բելֆաստում փոթորիկի պատճառով խաղը հետաձգվել է եւ կկայանա վաղը:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, Եվրոպական գոտի
F խումբ
Իսրայել – Պորտուգալիա` 3:2
Համեդ, 24, Բեն Բասատ, 40, Գերշեն, 70 – Ալվեշ, 2, Պոշտիգա, 72, Կոենտրաու, 90+2
‘