‘Դրամա «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում’

827

Իսկական դրամա տեղի ունեցավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ Եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Ինտերը» ընդունել էր Լոնդոնի «Տոտենհեմին»:

Առաջին խաղում անգլիացիները հաղթել էին 3:0 հաշվով եւ թվում էր, թե Իտալիայում խնդիրներ չեն ունենա: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը նույնիսկ կազմում չէր ընդգրկել թիմի առաջատար Գարեթ Բեյլին:

Սակայն «Ինտերը» գրեթե հրաշք գործեց եւ կարողացավ 90 րոպեի ընթացքում երեք գնդակ խփել եւ այս դիմակայության հաղթողին որոշելու համար պահանջվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ «Տոտենհեմի» կազմում անչափ կարեւոր գոլ խփեց Էմանուել Ադեբայորը: «Ինտերին» հաջորդ փուլ դուրս գալու համար այժմ անհրաժեշտ էր երկու գոլ խփել, սակայն իտալացիներին հաջողվեց միայն մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը: «Ինտերը» հաղթեց 4:1 հաշվով եւ սակայն մրցակցի դաշտում գոլի շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Տոտենհեմը»:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Ինտեր» (Իտալիա) – «Տոտենհեմ» (Անգլիա) – 4:1 (առաջին հանդիպում՝ 0:3)

Անտոնիո Կասանո, 20, Ռոդրիգո Պալասիո, 52, Վիլիամ Գալաս, 73 (ինքնագոլ), Ռիկարդո Ալվարես, 110 – Էմանուել Ադեբայոր, 96

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է Իրանին’
Հաջորդ հոդվածը‘Մեռած հոգիների բաց նամակը Տի(գ)րան Մուկուչյանին ‘