‘Դրամը փլուզվու՞մ է. Մամուլ’

950

ՀՀ Կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալներից ակնհայտ է դառնում, որ դրամի փլուզումը կանխվում է մեծածավալ արտարժույթային ինտերվենցիաների շնորհիվ: «Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանում դոլարի նկատմամբ պահանջարկը աճում է:

Խնդիրն այն է, որ անցած շաբաթ, ըստ պաշտոնական տվյալների, ֆոնդային բորսայում իրականացվել է մոտ 25 միլիոն դոլարի գործարք, որից միայն 21.5 միլիոն դոլարը Կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է: Ֆինանսական շուկայում որպես դոլար վաճառող հանդես է գալիս հիմնականում Կենտրոնական բանկը, որը շուկայի պահանջարկը լրացնելու և դրամի «կայունություն» ապահովելու նպատակով վաճառքի է հանում մեր արտաքին պահուստներում եղած արտարժույթը: Երեկ, օրվա երկրորդ կեսին բանկերը մեկ դոլարի առքի գինը արդեն հասցրել էին մոտ 413.75 դրամի, բայց օրվա վերջին՝ առքի գինը մի փոքր նվազեց: Վաճառքի գինը երեկ երեկոյան 414-415 դրամ էր:

Ընդամենը մեկ ամիս առաջ մեկ դոլարի առքի գինը 406 դրամ էր: Այլ կերպ ասած՝ միայն մեկ ամսվա ընթացքում դրամը արժեզրկվել է մոտ 2 տոկոսով: Արժեզրկման նման տեմպի դեպքում առաջիկայում ականատես կլինենք ապրանքների զգալի թանկացման:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ի «լայքերը» կարող են տալ օգտատիրոջ հոգեկան աշխարհի բնութագիրը’