‘
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 553 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,9 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,99 դրամ 1 ռուբլու դիմաց:
‘