‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

840

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11. 33 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410.7 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 550 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.38դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 547.5  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.32 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 548 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.34 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 13.08.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 411.32, ԵՎՐՈ – 549.32, Ռուսական ռուբլի – 11.34:

Նախորդ հոդվածը‘Զախարովն ու Շիրվինդտը պատրաստ են երաշխավորել Լևոն Հայրապետյանի համար’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդեւի հաշիվը կոտրել է Шолтай-Болтай անանուն խումբը’