‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

1072

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 410  դրամ 1 դոլարի դիմաց (ՊրոԿրեդիտ Բանկ, Արմսվիսբանկ, Պրոմեթեյ Բանկ, ԲՏԱ Բանկ), եվրոյի առքի առավելագույն գինը` 520 դրամ 1 եվրոյի դիմաց (Արմսվիսբանկ, Պրոմեթեյ Բանկ, ԲՏԱ Բանկ), իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.65 դրամ 1 ռուբլու դիմաց (ԲՏԱ Բանկ): ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 524 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.74 դրամ 1 ռուբլու դիմաց (Կոնվերս բանկ):

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 411 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 520.5  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.63 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 522 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.65 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 27.10.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 409.29, ԵՎՐՈ – 519.4, Ռուսական ռուբլի – 9.73:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014թ. լավագույն մարզչի կոչման հավակնորդների անունները’
Հաջորդ հոդվածը‘ Յոհան Կրուիֆից մինչև Լեոնել Մեսսին. Այդ ֆանտաստիկ «Բարսելոնան» (տեսանյութ)’