‘
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 563 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.85 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 565.5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,93 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413.25 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`563.5 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.87 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413.75 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 564 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,89 դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 05.06.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 413.36, ԵՎՐՈ – 562.79, Ռուսական ռուբլի – 11.88:
‘