‘
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 10:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 465 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 577 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.65 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 478 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 600 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.94 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 460 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 580 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.80 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 495 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 600 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.40 դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 18.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 497.08, ԵՎՐՈ – 611.86 , Ռուսական ռուբլի – 8.08:
‘