‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

928

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 15:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 549 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.50 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 552.50 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.62 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 407 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`550  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.56 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 407. 5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 551.75 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.57 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 17.07.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 406.97, ԵՎՐՈ – 550.63, Ռուսական ռուբլի – 11.63:

Նախորդ հոդվածը‘Փրկարարները հայտնաբերել են կործանված Բոինգի երկրորդ «սև արկղը»’
Հաջորդ հոդվածը‘Աբրահամյանը՝ Հայրապետյանի ձերբակալության մասին. Եթե մարդիկ օրենք են խախտում, մենք ի՞նչ անենք ‘