‘Դրեզդենի դատախազությունը ստուգելու է Բախմանի լուսանկարը՝ Հիտլերի կերպարով’

1016

Դրեզդենի դատախազությունը հետաքննություն է անցկացնում հակաիսլամիստական «Եվրոպացի հայրենասերները՝ ընդդեմ Եվրոպայի իսլամացման» (PEGIDA) շարժման ղեկավար Լուտց Բախմանի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հրապարակվել են վերջինիս լուսանկարները՝ Հիտլերի կերպարով: Գրեմանական թերթերը պնդում են, որ այդ լուսանկարները վերցրել են Բախմանի ֆեյսբուքյան էջից:

Դատախազները հայտարարել են, որ ուսումնասիրում են կայքէջի և Բախմանի մյուս հրապարակումների բովանդակությունը՝ պարզելու համար, թե արդյո՞ք չեն խախտվել ռասիզմի և թշնամանք հրահրելու վերաբերյալ օրենքները:

Հիշեցնենք, որ Դրեզդենում և Գերմանիայի մյուս քաղաքներում հազարավոր մարդիկ են մասնակցել PEGIDA-ի կազմակերպած հունվարյան երթերին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վալերի Պերմյակովն ընդունել է ՀՀ անունից իրեն առաջադրված մեղադրանքը’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով Ֆրանսիան ևս 2600 ոստիկան կվարձի ‘