‘Դրեզդեն. ցույց՝ ընդդեմ «իսլամիզացիայի»’

578

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում «իսլամիզացիայի» դեմ բողոքի  ամենշաբաթյա ցույցին ռեկորդային թվով  ցուցարարներ են մասնակցել՝ 17,5 հազար՝ ոստիկանության գնահատականով:

Ցուցարարները ծննդյան տոների օրհներգեր են երգել և ուկնդրել հռետորներին, որոնք հանդես են եկել  ներգաղթյալների ու փախստականների հոսքի դեմ:

«Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» կազմակերպությունը արևելագերմանական այդ քաղաքում նման ակցիաներ է կազմակերպում  հոկտեմբերից սկսած:

Անգելա Մերկելը և Գերմանիայի այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ համաքաղաքացիներին կոչ են արել չմասնակցել այդ միջոցառումներին: Փոխանցում է BBC-ն

Նախորդ հոդվածը‘Ծիսական ծառայությունների գրասենյակի աշխատողը գիշերով դագաղներ է գողացել’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում աշխատանքի է անցել զբոսաշրջային ոստիկանությունը’