Կանադացի ռեփեր Դրեյքը 600 հազար դոլար խաղադրույք է կատարել կատալոնական «Բարսելոնայի» հաղթանակի վրա «Էլ-Կլասիկոյում» և պարտվել («Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով):
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որն այդ խաղում խփել էր իր թիմի 3-րդ գոլը, ինստագրամյան էջի «պատմություններ» բաժնում լուսանկար է հրապարակել՝ գրելով՝ «Աստծո ծրագիրը»:
![](https://www.vnews.am/uploads/uploads-new/posts/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%20%D4%B1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1665987874.jpg)
Ռոդրիգոյի թիմակից, ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դիմել է Դրեյքին և գրել՝ «Կներես եղբայր, «Ռեալի» հաղթանակը միակ ելքն էր»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Էլ-Կլասիկոյին» մասնակցել էր Դրեյքի ապրանքանիշի տարբերանշան ունեցող մարզաշապիկով: Իսպանիայի ընթացիկ առաջնության 9 տուրերից «Ռեալը» 25 միավորով առաջատարն է, «Բարսելոնան» 2-րդն է՝ 22 միավոր: