‘
«Ռեալ Սոսիեդադի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր որոշման հարցում կրկին ազդեցություն է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
Նշենք, որ «Մանչեսթր Յունայթդի» գլխավոր մարզչի հարցում նախորդ տարի հենց Սըր Ալեքսն էր առաջարկել Մոյեսի թեկնածությունը:
«Ռեալ Սոսիեդադը» գլխավորելուց առաջ ես խորհուրդ հարցնելու համար կրկին զանգահարեցի Ալեքս Ֆերգյուսոնին: Նա հայտնեց, որ սա հիանալի հնարավորութուն է, և անպայման համաձայնեմ առաջարկին:
Մինչ այժմ էլ ես մնում եմ այն կարծիքին, որ «Յունայթեդում» ինձ բավականին ժամանակ չհատկացրին»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
‘