‘Դևիդ Քեմերոնը դեմ է ահաբեկիչներին փրկագին վճարել պատանդների համար ‘

577

Մեծ Բրիտանիան աշխուժացնում է դիվանագիտական ջանքերը՝  պատանդների համար  ահաբեկիչներին փրկագին չվճարելու վերաբերյալ առաջատար երկրների կողմից պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նման համաձայնություն ձեռք է բերվել անցյալ տարի Հյուսիսային Իռլանդիայում անցկացված G8 գագաթնաժողովում: «Մեծ Բրիտանիան շարունակում է հետևել այդ կուրսին, Միացյալ Նահանգները՝ նույնպես, սակայն անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի մյուս երկրները նույնպես իրենց խոսքի տերը լինեն»,- նշել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի Համայնքների պալատում:

 Նման հայտարարություն կառավարության ղեկավարն արել է այն բանից հետո, երբ «Իսլամական պետության»՝ երեքշաբթի հրապարակված տեսանյութում  ցուցադրվել է բրիտանացի գերին՝ ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի մահապատժի ժամանակ: Բրիտանացու անունը չի հաղորդվում՝ ազգականների խնդրանքով: Սակայն ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը հասարակական կազմակերպության աշխատակից Դևիդ Հեյնսի մասին է: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը խոստովանել է, որ կառավարությանն արդեն «բավական  ժամանակ է»՝ հայտնի է, որ «ԻՊ»-ի մոտ է գտնվում թագավորության մի քաղաքացի: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Միացյալ Թագավորություն’
Հաջորդ հոդվածը‘Առնվազն հազար զինվորականներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ուկրաինայի արևելքում’