‘
Մեծ Բրիտանիան չի մասնակցում Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը:
Այդ մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը:
Պաշտպանության նախարարությունում, իր հերթին՝ պարզաբանել են, որ դրա շուրջ բանավեճը դեռևս շարունակվում է, և առայժմ որոշում չի ընդունվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակից արաբական հինգ պետություններ սկսել են օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին:
Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘