‘Դևիդ Քեմերոնի և Անգելա Մերկելի հանդիպումը կկայանա չորեքշաբթի’

540

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր կհանդիպեն Լոնդոնում: Քեմերոնը Եվրամիության բարեփոխման իր ծրագրերին աջակցություն է ակնկալում:

2015 թ. գարնանը Բրիտանիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և Քեմերոնը մտադիր է համոզել ընտրողներին ներգաղթի նկատմամբ իր կոշտ դիրքորոշման հարցում, մինչդեռ Գերմանիան հանդես է գալիս ԵՄ ներսում տեղաշարժման սահմանափակման դեմ:

Այնուամենայնիվ, բանակցությունների ընթացքում այդ հարցը կարող է երկրորդ պլան մղվել, քանի որ առաջնորդները նախապես պայմանավորվել են կենտրոնանալ Եվրոպայի տնտեսական խնդիրների վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մահապարտ կինը պայթեցրել է իրեն Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում ամսագրի խմբագրության վրա հարձակման հետեւանքով 12 մարդ է զոհվել (տեսանյութ)’