‘Դ. Ասկերովը դատարանում հայտնել է, որ առնվազն 3 անգամ հատել է ԼՂՀ սահմանը’

1140

Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանով ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:
Ամբաստանյալ Դ. Ասկերովը  իր ցուցմունքում այսօր հայտնել է, որ նա՝ միայնակ կամ համախոհների հետ, Շահումյանի շրջանի հատվածով 1998, 2005 և 2007 թվականներին պարբերաբար հատել էր ԼՂՀ պետական սահմանը։

Նրա  խոսքով, այդ  քայլին դիմել էր, քանի որ  Շահումյանում շրջանում են գտնվում  իր հարազատների գերեզմանները։

Անդրադառնալով   այս  տարվա  ամռանը  Շահբազ  Գուլիևի   և  Հասան Հասանովի հետ  սահմանը  հատելու հանգամանքին, նա նշել է , որ  խմբի նպատակը  սկզբում եղել է Շահումյանի շրջանում ինչ-որ  տեղ  թաքցված  ոսկին  գտնելը և հարազատների  գերեզմաններին այցելելը։ Ասկերովի խոսքով, երբ արդեն գտնվում էին ԼՂՀ տարածքում նրանք տեսախցիկով պարբերաբար նկարահանումներ էին կատարում։ Ավելի ուշ, Ասկերովի հավաստմամբ, հասկացել է, որ խմբի անդամ Հասանովը   հանդիսանում է  Ադրբեջանի  ազգային անվտանգության ծառայության աշխատակից։     

Իր և Հասանովի կողմից  տեսախցիկով   կատարած  նկարահանումների վերաբերյալ հարցին,  Դ.  Ասկերովը  բացատրել է, թե իբր ցանկացել են  հետագայում այն  ցուցադրել իրենց ունենալիք  սրճարանում։

ԼՂՀ տարածք ապօրինաբար ներթափանցելու ճանապարհին, ըստ Ասկերովի,  որոշ տարաձայնություններ են առաջացել իր և Հասանովի միջև, և վերջինս անընդհատ ճնշել է իրեն, նույնիսկ խփել, չնայած այն հանգամանքին, որ  ժամանակին Հասանովը խոշոր գումար էր տվել  իրեն՝ պարտքերը մարելու համար:



Նախորդ հոդվածը‘Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է «երկրորդ Սնոուդենի» բնակարանը’
Հաջորդ հոդվածը‘Շորթման մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է’