‘
Ապրիլի 21-25 կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ իսկական ՀՀԿ-ական խրախճանք է սպասվում: «Ժողովուրդը» տեղեկացել է, որ այս նստաշրջանին մեկնելու է միայն ԵԽԽՎ հայաս-տանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր երկու երիտասարդ գործընկերուհիների` պատվիրակության ՀՀԿ-ական անդամներ Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Կարապետյանի հետ: Բանն այն է, որ հայկական պատվիրակության մյուս անդամները Երևանի ավագանու ընտրությունների պատճառով չեն մեկնի Ստրասբուրգ. ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը միգուցե գլխավորի ՀԱԿ շտաբը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Հովհաննիսյանի վրա դրված է քարոզարշավի գաղափարական կազմակերպչական գործառույթը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հավանաբար կգլխավորի ավագանու ցուցակը, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ զբաղված է հեղափոխական գործունեությամբ: Արդյունքում Դ. Հարությունյանն իր երիտասարդ գործընկերուհիների հետ կհայտնվի երանելի վիճակում. Ստրասբուրգում նրանք ընդդիմախոսներ չեն ունենա և կփորձեն անել այն, ինչ ուզեն:
‘