‘Ե՞րբ է ՀԱՊԿ-ն օգնելու դաշնակիցներին.«Ժողովուրդ»’

1168

Հանգստյան օրերին ադրբեջանական կողմը կրկին գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս անգամ կրակոցներ են եղել ոչ միայն գյուղացիների, այլև` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայի ուղղությամբ. Կարմիր Խաչի ներկայացուցիչները մեկնել էին սահմանամերձ Չինարի գյուղ` տեղի բնակիչների խնդրանքով, աջակցելու բերքահավաքի կազմակերպմանը: Ու փոխանակ իրականությանը շիտակ նայելու, նրանք դեռ դժվարանում են ասել, թե կրակոցը որ կողմից է եղել: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր ու վիրավորներ չկան:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որի հետ պայմանագրի համաձայն, ՀԱՊԿ պետությունները պարտավոր են միմյանց օգնել նման իրավիճակներում: Ավելին՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրում էլ նշված է, որ ռուսական ռազմակայանը ՀՀ-ում գտնվելու ընթացքում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ նաև ապահովում է ՀՀ անվտանգությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Արքաներին վայել գնումներ. «Ռեալի» ձեռք բերած ամենաթանկ տրանսֆերների թոփ 10 –ը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ’