‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է հավաքականների հանդիպումներից հետո վերադառնալ խաղադաշտ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի տեղեկություններով, «Նյուքասլ»-ի դեմ ԱՊԼ-ի 12-րդ տուրի խաղում Մոուրինյոն կարող է հույս դնել Պոգբայի վրա:
Հաղորդվում է, որ Իբրահիմովիչն իր հերթին երկար դադարից հետո «կարմիր սատանաներ»-ի կազմ կվերադառնա դեկտեմբերի սկզբին:
‘