‘
Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը 4-րդ մենամարտը կանցկացնեն հուլիսի 18-ին Գերմանիայում, հաղորդում է «sportbox.ru»-ն:
Մենամարտը կկայանա Հալում, Մյունխենում, Շտուտգարտում կամ Լեյպցիգում:
Հիշեցնենք, որ Աբրահամը 2012 թվականին նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, սակայն 2013 թվականին Շտիգլիցը վերադարձրել էր այն: 2014-ին կայացած մենամարտում Աբրահամը վերադարձրել էր տիտղոսը:
‘