‘
Հուլիսի 3-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների հետ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ հնչեցված հարցին՝ Ա. Աղաբեկյանը նշել է, որ այդ ուղղությամբ Արցախում ակնկալում են միջազգային հանրության աջակցությունը, և կոչ է արել, որ սփյուռքի համայնքներն այս հարցում ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավվեն քարոզչական աշխատանքներում:
‘