‘
«Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը, որը վնասվածքի պատճառով շուրջ վեց շաբաթով շարքից դուրս էր մնացել, մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
«Լակազետն արդեն մարզվում է: Միջազգային դադարից հետո նա լիովին պատրաստ կլինի»,- ասել է Արսեն Վենգերը:
Հաղորդվում է, որ ֆրանսիացի հարձակողը կարող է մասնակցել ապրիլի 1-ին կայանալիք «Սթոք Սիթիի» դեմ խաղին:
‘