‘ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ‘

1221

Նոյեմբերի 18-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ մայոր Վիտալի Բելոկոնը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:  

Նախորդ հոդվածը‘Հացադուլ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց՝ ուղղաթիռի կործանման պատճառների բացահայտման պահանջով ‘
Հաջորդ հոդվածը‘Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցն ընկել է պոչամբարը’