‘ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն մինչև տարեվերջ’

776

ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործընթացում նկատելի են դրական փոփոխություններ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հղում անելով՝ փոխանցում է PANArmenian-ը: Ըստ նրա՝ կարևոր քայլ եղավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի  հանդիպման մասին պայմանավորվածությունը: «Մենք քննարկումներ ենք վարում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ»,-ասել է նա: «ԵԱՀԿ նպատակն է սատարել կողմերին քաղաքական կարգավորման ճանապարհին ու խուսափել այլընտրանքից»,-ասել է Զանիերը:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսն առաջարկում է նվազեցնել զրպարտանքի և վիրավորանքի համար լրատվամիջոցների պատժաչափը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան VS Վրաստան. Որտեղ են կեղծել ընտրությունները ‘