‘ԵԱՀԿ գործող նախագահը այսօր կժամանի Երեւան’

934

Պաշտոնական այցով այսօր երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը: Այս մասին տեղեկանում ենք President.am կայքից:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախորդ հոդվածը‘Շները՝ ազգային հավաքականների մարզաշապիկներով (հումորային ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում «տեղ-տեղ» նախագահական ընտրություններ են ընթանում ‘