‘ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան’

761

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ’
Հաջորդ հոդվածը‘Խաղատան դիմաց հանկարծամահ է եղել էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը’