‘ԵԱՀԿ գործող նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին’

589

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերն այսօր Բեռնում ընդունել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջել Կասպրշիկին: Այս մասին նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների միջև համագործակցության հարցեր: Բուրկհալթերն իր բավարարվածությունն է արտահայտել համանախագահների կողմից ԼՂՀ համակարտության կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի կապակցությամբ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Ա.Կասպրշիկը հանդիպել են նաև Շվեյցարիայի ԱԳՆ դաշնային դեպարտամենտի քարտուղար, Շվեյցարիայի արտգործնախարար Իվ Ռոսյեի հետ:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են ԱԻՆ-ի մասնագետները մեկնաբանում եղանակային փոփոխությունները Հայաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ազգային վիճակախաղի առաջին փուլի հաղթողները ստացել են մրցանակները’