ԵԱՀԿ ԴԻՄԻԳ-ը ուսումնասիրում է օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրինագիծը

612

ԵԱՀԿ-ի Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գործակալությունը ձեռնամուխ է եղել օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրինագծի ուսումնասիրմանը, որը քննարկում է Վրաստանի խորհրդարանը։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Վրաստանի օմբուդսմենի մամուլի ծառայությունը։

«Օմբուդսմենի դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԴԻՄԻԳ-ը սկսել է օրինագծի հետազոտությունը՝ միջազգային չափորոշիչներին դրա համապատասխանության տեսակետից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընդգծում են, որ Վրաստանը ԵԱՀԿ-ի  և միջազգային այլ կազմակերպությունների առջև պարտավորություններ է ստանձնել օրենքներ մշակել և ընդունել թափանցիկ ու հրապարակային քննարկումների ճանապարհով, հատկապես՝ երբ «օրենքները ուղղակի ազդեցություն ունեն քաղաքացիական սեկտորի գործունեության վրա»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Հաջորդ հոդվածըԱրևմուտքը հակերների է հավաքագրում ՌԴ-ի դեմ գործելու համար