‘ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին ՀՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ’

903

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունու նշվում է, որ անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձգության տակ պահելով տեղանքը:

«Ընդգծվեց, որ Կարմիր խաչի միջազգային լոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների փորձերը` ներգրավվելու անձնակազմի անդամների տարհանման և տեղանքի դիտազննման աշխատանքներին, մերժվել են Ադրբեջանի կողմից: Դրանով իսկ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները, որոնք նախատեսում են հակամարտությունների բոլոր կողմերի պարտավորությունը` առանց որևէ հետաձգման ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները` փնտրելու և հավաքելու վիրավորներին, հիվանդներին և զոհվածներին:

ՀՀ առաքելությունը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և դադարեցնել անձնակազմին մոտենալը կանխարգելելուն միտված զինված գործողությունները: Շեշտվեց, որ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար», — ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին փորձում է կեղծել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի էությունը. ՀՀ ԱԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Հացի արտադրության ծավալները նվազել են 1.8 %-ով. «Ժողովուրդ»’