‘ԵԱՀԿ ԽՎ ՄԻՀՆ. Ես ողջունում եմ մարդկանց քաղաքացիական ակտիվությունը’

1911

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Իգնասիո Սանչեզ Ամորը (Իսպանիա) Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում արդեն 8 օր շարունակվող բողոքի ակցիաների կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կողմերին կոչ անելով կառուցողական երկխոսություն սկսել իրավիճակը հանգուցալուծելու համար:

«Ես ողջունում եմ մարդկանց քաղաքացիական ակտիվությունը՝ խաղաղ բողոքի ակցիաների միջոցով իրենց արտահայտման իրավունքի իրացման հարցում», — ասել է Սանչեզ Ամորը: — «Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդագրությունները անհամաչափ ուժի կիրառման մասին: Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ բողոքի ակցիան չի նշանակում, որ ցուցարարները իրավունք ունեն ներխուժել շինություններ և խաթարել նրանց բնականոն աշխատանքը: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կառուցողական երկխոսության հուն: Այս համատեքստում, մամուլի ազատության իրավունքը ծայրաստիճան կարևոր է և լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի բռնությունից»:

Նախորդ հոդվածը‘166 ցուցարարի արդեն բերման են ենթարկել ‘
Հաջորդ հոդվածը‘233 քաղաքացի բերման է ենթարկվել’