‘
Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելլին (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակի և բանակցությունների հեռանկարի շուրջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապրիլի 4-ին և 5-ին Ադրբեջանի և ԼՂՀ դիմակայության շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ մոնիտորինգ: Համանախագահները դիտարկում կանցկացնեն Թառթառ-Մարտակերտ և Աղդամ-Բարդա ուղղություններում, որից հետո կայցելեն Ստեփանակերտ և կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ:
‘