ԵԱՀԿ նախագահը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լիցքաթափել իրադրությունը

108

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Անն Լինդեն Բաքվին և Երևանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանին իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ։

«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը տարածաշրջանում, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ։ Լիարժեք աջակցություն եմ հայտնում նրանց ջանքերին և կողմերին անհապաղ լիցքաթափման և չլուծված հարցերի կարգավորման քայլեր կատարելու կոչ եմ անում»,- գրել է Լինդեն Twitter-ում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍահմանների որեւէ փոփոխություն ընդունելի չէ․ Ռայիսի
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում