‘ԵԱՀԿ նախագահ. ՄԽ խումբը պետք է ակտիվացնի ջանքերը ԼՂ խնդրի լուծման համար’

618

Ուկրաինան պատրաստ է նպաստել արցախյան հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շփումների անցկացմանը: Այդ մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: «Մենք գտնում ենք, որ Հայաստանի եւ Ադբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հաճախ հանդիպեն, եւ Ուկրաինան պատրաստ է օժանդակել դրան, իր տարածքը տրամադրել` կլոր սեղանների, խորհրդաժողովների կազմակերպման համար»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է Կոժարան: ԵԱՀԿ նախագահը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սառեցված հակամարտությունների կարգավորումն առաջնահերթությունների թվում է: Կոժարան աջակցում է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ Մինսկի խմբի ջանքերին եւ կարծում է, որ դրանք պետք է ակտիվացնել: «Ոչ մի հակամարտություն չի կարգավորվել տարբեր կոնֆերանսներից եւ նիստերից հետո: Անհրաժեշտ է գործնական աշխատանք»,- ասել է ԵԱՀԿ նախագահը: Լեոնիդ Կոժարան կարեւորել էպատերազմների պատճառով հումանիտար աղետների կանխարգելման ուղղությամբ իրականցվող ցանկացած աշխատանք:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Բանակի մարտունակությունը շարունակաբար բարձրացվելու է’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը՝ հանցավոր շղթայի մի օղակ’