‘ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հանդիպումը` դեկտեմբերի 6-7-ը ‘

652

ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական տարեկան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում։ Հիշեցնենք, որ այդ հանդիպումը ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբեր ամսվա մեջ: ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպմանը նապատեսված է ԵԱՀԿ անդամ բոլոր 56 երկրների ԱԳ նախարարների մասնակցությունը: Նրանք, ըստ ավանդույթի հավաքվելու են քննարկելու անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաեւ անվտանգության հարցեր: Նշենք, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստերում հաճախ է անդրադառնում նաեւ անդամ երկրներում առկա չկարգավորված հակամարտություններին, այդ թվում եւ` ԼՂ հիմնախնդրին: Այդ անգամ հերթական հանդիպումը անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էյմոն Գիլմորի հրավերով:

Նախորդ հոդվածը‘Քոբեյնի կոտրած կիթառը և Պինոքիոն ցուցահանդես-աճուրդի են մասնակցել ‘
Հաջորդ հոդվածը‘Թալիբներին թույլատրվել է մասնակցել Աֆղանստանի նախագահական ընտրություններին ‘