‘
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանի կողմից ռազմական հանցագործությունների ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ: Օրինագիծն ընդունվել է ապրիլի 2-ին: Ըստ օրենքի՝ այն խախտողների համար նախատեսում է պատիժ՝ մինչեւ հինգ տարվա ազատազրկման կամ 10 հազար եվրո տուգանքի չափով:
«Ընդունելով հանդերձ այդ օրինագծի մարդասիրական նպատակները՝ կարծում եմ, որ այդ պատժաչափը լուրջ մտահոգություն է առաջացնում խոսքի ազատության միջազգային չափանիշների կիրառման համատեքստում»,- հայտարարել է Միյատովիչը: Նա նաեւ հավելել է. «Իշխանությունները պետք է նկատի առնեին զգայուն եւ հակասական հարցերի շուրջ բաց քննարկում ծավալելու իրավունքը՝ որպես ազատ կամարտահայտման հիմնաքարերից մեկը, ինչը բազմակարծությամբ եւ հանդուրժողականությամբ աչքի ընկնող ժողովրդավարական հասարակությունը տարբերում է ռեպրեսիվ ռեժիմից»:
Հիշեցնենք, որ ըստ Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի՝ պատիժ է սահմանավում նաեւ Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար:
‘