‘
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, որը տեղի կունենա Աղդամի շրջանում:
Հայկական կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը, իսկ ադրբեջանական կողմից՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը:
‘