‘ԵԱՀԿ-ն դատապարտել է լրագրողների նկատմամբ Կիևում կիրառված բռնությունները’

783

ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում Ուկրաինայում գտնվող ԵԱՀԿ  լրատվամիջոցների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը բրիֆինգների  ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն հույս ունի, որ լրագրողների նկատմամբ Կիևում արձանագրված բռնության դեպքերը մանրամասն կհետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

«Ինձ և իմ գործընկերներին անհանգստացրել է այն,  ինչ տեղի է ունեցել այստեղ  ուրբաթ-երկուշաբթի օրերին: Մենք հույս ունենք, որ ծեծված լրագրողներ հետ կապված՝  ամեն ինչ արդեն նորմալ է»,-բրիֆինգի ժամանակ հայտարարել է Միյատովիչը:

Միյատովիչը հույս է հայտնել, որ կանցկացվի այդ դեպքերի մանրամասն հետաքննություն, և մեղավորները կպատժվեն ու կկանգնեն դատարանի առջև, հայտնում է Интерфакс-Украина-ն:

Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայում ծեծի են ենթարկվել տասնյակ ազատ լրագրողներ, նրանք ենթարկվել են բռնության, այդ թվում նաև իրավապահ մարմինների կողմից:

«Շատ կարևոր է, որ  նրանք, ովքեր պաշտպանում են ազատությունը, դեմոկրատիան ու թափանցիկությունը, հետևեն ԵԱՀԿ տարածքում լրագրողների իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Նուլանդը:

Նախորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Կա մեկ օրակարգ՝ Սերժ Սարգսյանի եւ նրա կլանի հրաժարականը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը «Հայռուսգազարդի» պարտքից տեղյակ չի եղել’