‘ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը այս ամիս կհանդիպեն’

580

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն այս ամիս: Այս մասին իր Թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք հույս ունենք, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծել ամենաբարդ հարցերը հաշտության հասնելու գործում», — գրել է Ուորլիքը։

Ինչպես նշել է Ուորլիքը, Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական հարցերի շուրջ բանակցությունները եղել են կառուցողական: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնը վթարի պատճառով գազ չունի’