‘ԵԱՀԿ-ն ուկրաինական օրենքում սպառնալիք է նկատում խոսքի ազատության նկատմամբ’

995

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խոսքի ազատության նկատմամբ սպառնալիք է արձանագրել ուկրաինական «ապակոմունիստականացման» օրենքում: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մալո հաղորդագրությունում:

«Համեմատաբար բարդ թեմաները, որոնց շուրջ հանրությունը բանավիճում է, չպետք է արգելվեն, ավելի շուտ՝ հակառակը. դրանք պետք է քննարկվեն բաց և լայն բանավեճերի ընթացքում»,- ընդգծել է Միյատովիչը՝ մեկնաբանելով օրենքը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն մայիսի 15-ին ստորագրել է «Կոմունիստական և նացիոնալ-սոցիալիստական (նացիստական) տոտալիտար վարչակարգերի դատապարտման և նրանց սիմվոլիկայի քարոզն արգելելու մասին» օրենքը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Հոսանքի թանկացումը բնակչությանը դնելու է անելանելի վիճակի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ինչո՞ւ հոսանքի թանկացման փոխարեն իշխանությունները քրեական գործ չեն հարուցում’