‘ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը հավասար է Կիպրոսի կամ Շրի Լանկայի անդամակցության հավանականությանը’

657

Ժամանակակից աշխարհն անընդհատ մեզ համոզում է, որ անհավանական ոչինչ այնտեղ չկա: Խնդիրը Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հավանականության աստիճանի մեջ է: Նույն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ մի օր ՄՄ-ին և ԵԱՏՄ-ին կանդամակցեն Կիպրոսը կամ Շրի Լանկան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կրեմլն Ադրբեջանից այդ հարցում:

Օրերս ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միացումը միանգամայն հավանական է համարել: «Ռուս պաշտոնյաները և նախարարները կարող են տարբեր առիթներով ամենատարբեր բաներն ասել: Պետք չէ ամեն անգամ նման հայտարարությունները դիտարկել որպես Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման արտահայտություն և չափազանց մեծ նշանակություն տալ դրան: Մեծամասամ դրանք ընդամենն այս կամ այն պաշտոնյայի կարծիքներ են: Տվյալ դեպքում նախարարն ասել է, որ նման բան հավանական է, ահա և վերջ»,- հայտարարել է կովկասագետը:

 

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է. Hetq’
Հաջորդ հոդվածը‘ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն. ամերիկացի կոնգրեսական’