‘ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կարող է գործել 2018-ի հունվարից. Տիգրան Սարգսյան’

1878

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսգիրքը, հավանաբար, ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարից, հայտնել է ԵԱՏ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Խոսելով օրենսգրքի վավերացման գործընթացի մասին, Սարգսյանը նշել է, որ վավերացման հարցում Բելառուսի հետ կապված խնդիրներ չկան, որովհետեւ «բոլոր հինգ երկրները միացել են այդ փաստաթղթին, ստորագրել են, ընդունել որպես հիմք, եւ մենք գործարկել ենք վավերացման գործընթացը»:

«Ենթադրում ենք, որ մինչեւ տարեվերջ այդ գործընթացը կավարտվի: Այժմ աշխատանք է տարվում նորմատիվային այն փաստաթղթերի վրա, որոնք ուղեկցում են Մաքսային օրենսգիրքը եւ ապահովում դրա ամբողջական իրագործումը», — ասել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Գնացքի ուղեկցորդը ֆրանսիացի դերասանին ահաբեկչի տեղ է դրել’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկի գալուստը ‘