‘ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթ կհայտնվի 2025 թվից ոչ շուտ’

989

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անիմաստ են համարում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցումը մինչև 2025 թվականին միասնական ֆինանսական շուկայի ձևաորումը: Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վալովայան հավելել է, որ այս պահին ԵԱՏՄ մակարդակով արժութային միության հեռանկարն ու միասնական արժույթի ստեղծման հարցեր չեն քննարկվում: Նա հիշեցրել է, որ Եվրամիությունում միասնական արժույթի ստեղծման մասին սկսեցին խոսել մաքսային միության մակարդակով ինտեգրումից հետո, և ենթադրվում էր, որ միասնական արժույթը գործարկվելու էր դեռ 1980 թվականին:

ԵՏՀ առևտրի  նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ միության տարածքում միասնական արժույթի կիրառմանն առնչվող դժվարությունները պայմանավորված են ազգային արժույթների և ազգային տնտեսությունների տարբեր արձագանքով արտաքին կոնյունկտուրային, մասնավորապես, նավթի շուկայի դինամիկային:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը չէր բացառել, որ հետագայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարող է ստեղծվել ֆինանսական և արժութային միություն:

Մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն   ստորագրել են  Եվրասիական տնտեսական միության շուրջ  պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Սպասվում է, որ առաջիկայում Հայաստանը կմիանան այդ երեք երկրներին: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա’
Հաջորդ հոդվածը‘Պաշտպանը հերքեց Գոռ Առաքելյանի ազատման մասին լուրերը. այդ մասին նա տեղեկացել է լրատվամիջոցներից’