‘ԵԱՏՄ չի հրաժարվի եվրոյով և դոլարով փոխհաշվարկներից’

1157

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր չեն արգելել եվրոյով և դոլարով փոխհաշվարկները, միայն ազգային արժույթներով հաշվարկների անցնելու մասին այժմ խոսք չկա: Այդ մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը:

Այնտեղ նշել են, որ երկրների միջև դոլարով ու եվրոյով գործառնությունների արգելքը ԵԱՏՄ տարածքում անհնար է, քանի որ նախատեսված չէ միության մասին պայմանագրով: Պայմանագրում միայն ամրագրված են համաձայնեցված արժութային քաղաքականության վարմանը նպատակաուղղված միջոցները: Դրանք, մասնավորապես, ենթադրում են անդամ պետությունների ռեզիդենտների միջև ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովում (ԵԱՏՄ շուրջ պայմանագրի  15 հավելված)` ոչ ավելին: «Եթե մեր երկրների վճարային քարտերի համակարգերը փոխգործակցություն հաստատեն, ապա ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան վճարել ազգային արժույթներով», — հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԵԱՏՄ տարածքում երկրների միջև դոլարով ու եվրոյով գործառնությունների արգելքը նախատեսված է վճարային համակարգերի զարգացման հայեցակարգով: «Ազգային վճարային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն առաջարկում է գործողությունների իր ծրագիրը, սակայն դա չի նշանակում, թե այն կընդունվի., — ընդգծել են ԵՏՀ-ում: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը 11:30-ի դրությամբ’