ԵԱ․ Արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովին

377

Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովի հետ եւ առավելության հասավ 55-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը 4 միավորով բաժանում է 5-38-րդ տեղը։

4 միավոր ունի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը  ոչ ոքի խաղաց հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ։

Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոքի խաղացին նաեւ Շանթ Սարգսյանը (3,5), Սամվել Տեր-Սահակյանը (3,5)։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց ռումինացի Ադրիան-Սիմիոն Սեչերեսին եւ նույնպես ունի 3,5 միավոր։

Միանձնյա առաջատարը 5-րդ հաղթանակը տարած ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը պարտության մատնեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին (4 միավոր)։ 

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըՄենդեշը «Ռեալի» ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»
Հաջորդ հոդվածըՆապոլիի նախագահ. ՖԻՖԱ-ն միլիարդներ է գողացել Շվեյցարիայից